Լրահոս

28.11.2009 13:45

Արմեն Գևորգյանը նո՞ւյնպես ՀՀԿ անդամ կդառնա

Արմեն Գևորգյանը նո՞ւյնպես ՀՀԿ անդամ կդառնա

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ ակնարկել է, որ ինքը ևս ՀՀԿ անդամ դառնալու տրամադրվածություն ունի։ Համագումարի ողջ ընթացքում նա նստած է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքին, ով վերջերս է անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ համագումարի ընդմիջման ժամանակ, երբ բոլորը դուրս են եկել միջանցք, նրանք շարունակել են մնալ դահլիճում և երկար զրուցել են իրար հետ։ Նրանք այնքան տարված էին զրույցով, որ Արմեն Գևորգյանը հրաժարվել է ընդհատել այն իր «ակնարկի» վերաբերյալ «7օր»-ի թղթակցին պարզաբանումներ տալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։