Լրահոս

28.11.2009 13:32

Տիգրան Սարգսյանը շտապել էր նստել սխալ տեղում

Մինչ ՀՀԿ համագումարի սկիզբը դահլիճի բեմում դրված են եղել գործադիր մարմնի 12 աթոռներ, և ևս երկու աթոռ, որոնք, ենթադրվում է, որ հետագայում՝ քվեարկության արդյունքում, պետք է զբաղեցնեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանի որ Գալուստ Սահակյանն ասել էր, որ ընտրության արդյունքում նրանք հնարավոր է՝ ընդգրկվեն գործադիր մարմնի կազմում։ Մինչ համագումարի սկսվելը Տիգրան Սարգսյանն արդեն նստել էր բեմում տեղադրված այդ աթոռներից մեկին։ Այդ ընթացքում «7օր»-ի թղթակիցը Գագիկ Բեգլարյանի հետ հարցազրույց էր վարում, և նկատել է, որ Տիգրան Սարգսյանը սխալ տեղ է նստել։ Դրանից հետո Գագիկ Բեգլարյանը կարգադրել է տեղեկացնել Տիգրան Սարգսյանին, որ նա սխալ տեղ է նստել, քանի որ Տ. Սարգսյանը պետք է նստեր իր կողքին, և միայն դրանից հետո է Տիգրան Սարգսյանը տեղափոխվել և նստել Գագիկ Բեգլարյանի կողքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։