Աշխարհ

15.02.2016 14:40


Ուկրաինան արգելել է ռուսական բեռնատարների կողմից իրականացվող տարանցիկ փոխադրումները

Ուկրաինան արգելել է ռուսական բեռնատարների կողմից իրականացվող տարանցիկ փոխադրումները

Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել ռուսական բեռնատարների կողմից իրականացվող տարանցիկ փոխադրումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարվել է այսօր՝ փետրվարի 15-ին:

«Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանում գրանցված բեռնատար մեքենաների կողմից իրականացվող տարանցիկ փոխադրումները: Համապատասխան արձանագրային որոշումը կայացվել է կառավարության նիստում փետրվարի 15-ի առավոտյան», - ասված է իշխանությունների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը