Աշխարհ

15.02.2016 12:50


Դմիտրի Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի որոշումները դրդում են նոր սառը պատերազմի»

Դմիտրի Մեդվեդև. «ՆԱՏՕ-ի որոշումները դրդում են նոր սառը պատերազմի»

«Вести.ru»-ի փոխանցմամբ` «Time» ամսագրին տված հարցազրույցում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պարզաբանել է մյունխենյան կոնֆերանսում իր կողմից արված հայտարարությունը Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ:

«Ես երբեք չեմ ասել, որ նոր սառը պատերազմ է սկսվել: Ես ասել եմ, որ ՆԱՏՕ-ի որոշումները դրդում են նոր սառը պատերազմի: Ես դա եմ ասել և պատրաստ եմ նորից կրկնել նույնը», - հայտարարել է Մեդվեդևը` հիշեցնելով ՆԱՏՕ-ի պետքարտուղար Ենս Սթոլտենբերգի խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանին անհրաժեշտ է սահմանափակել»` պաշտպանվելով բոլոր սահմաններում։

«Եթե դա սառը պատերազմին պատրաստվել չէ, ապա ի՞նչ է», – ընդգծել է Մեդվեդևը:

Հիշեցնենք՝ Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ ՌԴ վարչապետը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի քայլերը ՌԴ նկատմամբ, հայտարարել էր. «Կարելի է նաև ավելի կտրուկ ասել՝ մենք հայտնվել ենք նոր սառը պատերազմի ժամանակաշրջանում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը