ՀՀ վարչապետն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին
ՀՀ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»։ Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ' Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում։
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին' ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պարոն Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է։ «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը»,- նշել է բարձրաստիճան հյուրը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող ,Արեւելյան գործընկերությունե ծրագրով։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին եւ հույս հայտնել, որ վերջինիս այցը Հայաստան մեծապես կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ «Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, եւ մենք դրանում շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։