Աշխարհ

15.02.2016 09:45


Պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ նավթով լի իրանական լցանավն ուղղվել է Եվրոպա

Պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ նավթով լի իրանական լցանավն ուղղվել է Եվրոպա

Իրանական Հարք կղզու բեռնման կետից Պարսից ծոց է դուրս եկել «Litasco» ընկերության նավթային լցանավը, որն իրականացնելու է ԼՈւԿՕՅԼ խմբի բոլոր մատակարարումները Ռուսաստանի սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ «Bloomberg»–ին հղումով։

Գործակալության տվյալներով՝ ԼՈւԿՕՅԼ–ն ու իսպանական «Compania Espanola de Petroleos» ընկերությունն Իրանից դեպի եվրոպական նավահանգիստներ նավթի մատակարարումները ծրագրել են դեռ անցած ամիս։ Նշվում է, որ լցանավը մինչև մեկ միլիոն բարել նավթ կարող է տանել։

Իրանական նավթային գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկա ժամերին նավեր կբեռնավորվեն նաև ֆրանսիական, իսպանական ու չինական ընկերությունների համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ օրվա ընթացքում Իրանից Եվրոպա կմեկնեն ռուսական, ֆրանսիական ու իսպանական ընկերությունների կողմից գնված չորս միլիոն բարել հում իրանական նավթով լի նավերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը