Լրահոս

28.11.2009 12:59

Է. Շարմազանով. «Նպատակահարմար չենք գտել հրավիրել»

Այսօր մեկնարկած ՀՀԿ 12–րդ համագումարին հրավիրված են «Единная Россия» և Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներ։ Հայաստանի իշխող կուսակցության համագումարին հրավիրված չեն «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցույթւոնները։ «7 օր»–ի այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ նպատակահարմար չեն գտել։ «Հանրապետության նախագահն երեք անգամ բոլոր, այդ թվում և ընդդիմադիր, ուժերին հրավիրել էր կլոր սեղանի շուրջ երկրի համար ռազմավարական հարցերի վերաբերյալ նստել քննարկումների։ Սակայն որոշ ուժեր բոլոր հրավերները մերժել էին»,–ասել է Է. Շարմազանովը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։