Աշխարհ

13.02.2016 12:55


Մյունխենում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը

Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի հարցով «նորմանդյան քառյակի» (ՌԴ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) հանդիպումը՝ նախարարների մակարդակով: Այս մասին հայտնում է «ria.ru»–ն։

Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ արտոգործանախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիան և Ուկրաինան՝ այդ երկրների ԱԳՆ ղեկավարներ Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը և Պավել Կլիմկինը: Նշվում է, որ Ֆրանսիան կներկայացնի ԱԳՆ քաղտնօրեն Նիկոլա դե Ռիվիերը, քանի որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Լորան Ֆաբիուսը հրաժարական էր ներկայացրել։

Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Դոնբասում ճգնաժամի կարգավորումը և մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված հետագա քայլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը