ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ եթե Սիրիայի կառավարական զորքերը չանցնեն հրադադարի ռեժիմի, երկիր կմտցնեն լրացուցիչ ցամաքային զորքեր։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ Դուբայի ԶԼՄ–ին հղումով։
«Եթե Ասադը չկատարի ստանձնած պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսներն էլ չստիպեն նրան դա անել, ինչը նրանք խոստացել են, ապա միջազգային հանրության անդամներն, անկասկած, չեն մնա այդ ամենին նստած հետևելիս տխմարների նման»,–զգուշացրել է Քերրին։
Հիշեցնենք՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում առաջիկա օրերին հրադադար կհաստատվի ընդդիմության և կառավարության միջև։ Համապատասխան փաստաթուղթը կազմվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստում։
Քերրին ցամաքային պատերազմով է սպառնացել Ասադին

7or.am