Տնտեսական

12.02.2016 18:40


Փետրվարի 8-12-ն իրականացված գործարքները

Փետրվարի 8-12-ն իրականացված գործարքները

Փետրվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44,209,596 դոլար 493.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 65,032,142 ԱՄՆ դոլար 496,25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 18,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 494.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,048,015 EUR 551.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,934,363 EUR 558.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 եվրոյի առք եւ վաճառք 554.00 դրամ մեկ եվրոյի դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 803,650,520 ՌԴ ռուբլի 6,30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 566,682,350 ՌԴ ռուբլի 6.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 77.6 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը