Լրահոս

08.10.2010 10:31


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է

2010 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բագրեւանդ փողոցի 14 էլեկտրասյան դիմաց  անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, վրաերթի է ենթարկել Տիգրան Ռոբերտի Սահակյանին, պատճառել մահ եւ թողնելով պատահարի վայրում, հեռացել է:
Նույն օրը  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով հարուցվել  է քրեական գործ, որի նախաքննությունը հոկտեմբերի 5-ից շարունակվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են ապակու կտորներ, պլաստմասե դետալների կտորներ, Տիգրան Սահակյանի կոշիկները, անձնական իրերն ու փաստաթղթերը, իսկ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից առգրավվել են դեպքի ժամանակ Տ. Սահակյանի կրած հագուստները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրին հարակից օբյեկտների եւ տների արտաքին հսկողության տեսախցիկների տեսագրությունները, որպես վկաներ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում' Տ. Սահակյանի հետ հեռախոսային խոսակցություն ունեցած, նրա հետ վերջինը հաղորդակցված անձինք:
Նշանակվել են համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական եւ դատակենսաբանական  փորձաքննություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում մինչեւ քննության ավարտը զերծ մնալ անհիմն ու չփաստարկված հայտարարություններից, ապատեղեկատվությունից եւ երիտասարդ մարդու ողբերգական մահը սենսացիայի վերածելու մտայնությունից:

ՀՀ Ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը