ԵՄ-ը ողջունում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը
Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար ԲենիտաՖեռերո-Վալդները Trend News-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Եվրամիությունը ողջունում է բանակցային գործընթացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, արձանագրված առաջընթացը։ Սակայն դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ապագայում որքանով ԵՄ-ը կկարողանա առավել ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում։ Ակնհայտ է, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է լինի միայն կողմերի համար ընդունելի տարբերակը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը դրական կազդի տարածաշրջանային գործընթացների վրա»,-ասել է Բենիտա Ֆեռերո-Վալդները։
ԵՄ-ը ողջունում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը
Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները Trend News-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Եվրամիությունը ողջունում է բանակցային գործընթացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, արձանագրված առաջընթացը։ Սակայն դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ապագայում որքանով ԵՄ-ը կկարողանա առավել ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում։ Ակնհայտ է, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է լինի միայն կողմերի համար ընդունելի տարբերակը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը դրական կազդի տարածաշրջանային գործընթացների վրա»,-ասել է Բենիտա Ֆեռերո-Վալդները։