Լրահոս

08.02.2011 13:29


Եգիպտոսում մոտ 300 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, թե Եգիպտոսում բողոքի գործողությունների ժամանակ շուրջ 300 մարդ է զոհվել։

Այս տվյալները վերջնական չեն, և շատ հնարավոր է, որ մահացածների թիվը իրականում ավելի մեծ է։ Այս մասին նշվում է հաղորդագրության մեջ։ Եգիպտոսում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն մոտ երկու շաբաթ։

Նախագահ Մուբարաքը, ով արդեն 30 տարի կառավարում է Եգիպտոսը, չի ուզում հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում երկիրը քաոսի մեջ կհայտնվի։

Այս խորագրի վերջին նյութերը