Բռնաբարության մեջ մեղադրվող սիրիացի փախստականն անվտանգության աշխատողի հետ փախել է բանտից
Շվեյցարիայի ոստիկանությունը փնտրում է սիրիացի նախկին փախստական, 27-ամյա Հասան Քիկոյին, ով բռնաբարության մեղադրանքով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և մեկ շաբաթ առաջ դիմել փախուստի:
Ինչպես փոխանցում է «LifeNews»-ը, փախուստի կազմակերպման մեջ կասկածվումէ բանտում աշխատող Անգելա Մագդիցին:
Ըստ նախնական վարկածի՝բանտարկյալի և արդեն ամուսնացած պահակախմբի անդամի միջև սիրավեպ էր սկսվել:
Շվեյցարիայի լրագրողները հանդիպել են կնոջ նախկին ամուսնու` Վասիլի Մագդիցիի հետ, ով պատմել է, որ 3 ամիս է, ինչ բաժանվել է կնոջից, քանի որ կասկածում էր, որ նա սիրեկան ունի: Բացի այդ, տղամարդը պատմել է, որ վերջերս Անգելան հետաքրքրվում էր Սիրիայով և նույնիսկ Ղուրանն էր ուսումնասիրում:
Բռնաբարության մեջ մեղադրվող սիրիացի փախստականն անվտանգության աշխատողի հետ փախել է բանտից
Շվեյցարիայի ոստիկանությունը փնտրում է սիրիացի նախկին փախստական, 27-ամյա Հասան Քիկոյին, ով բռնաբարության մեղադրանքով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և մեկ շաբաթ առաջ դիմել փախուստի:
Ինչպես փոխանցում է «LifeNews»-ը, փախուստի կազմակերպման մեջ կասկածվում է բանտում աշխատող Անգելա Մագդիցին:

7or.am