Աշխարհ

11.02.2016 13:20


Ստամբուլում «մոլոտովի կոկտեյլներ» են նետել իշխանամետ 2 թերթի խմբագրությունների վրա

Ստամբուլում «մոլոտովի կոկտեյլներ» են նետել իշխանամետ 2 թերթի խմբագրությունների վրա

Ստամբուլում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են իշխանամետ «Yeni Şafak» և «Yeni Akit» թերթերի գրասենյակների վրա։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Hurriуet»–ին հղումով։

Նշվում է, որ «մոլոտովի կոկտեյլներ» են նետել խմբագրությունների վրա, այնուհետև կրակ բացել շենքերի ուղղությամբ։ Արդյունքում՝ հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ մարել։

Ներկայումս գրասենյակները շրջափակված են, և կատարվում է հետաքննություն։ Տուժածներ չկան։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանել ռուսաստանցի լրագրողների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը