Հայաստանի խնդիրները, ՀՅԴ–ի պորտֆելները և Սերժ Սարգսյանի միակ դարդը
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, պատմությունն արձանագրելու է ամոթի և խայտառակության էջերում։
Մեր շուրջը տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, ճակատագրական գործընթացներ և բախտորոշ զարգացումներ, սակայն Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը զբաղված են բացառապես պաշտոնների առևտրով և այն հարցով, թե ինչպես անեն, որպեսզի ՀՀԿ ղեկավարը հաջողացնի նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո ցմահ մնալ վարչապետի աթոռին։
Սարգսյանի հետ «երկխոսության» մեջ մտած ՀՅԴ–ին էլ իր հերթին հետաքրքրում է, թե արդյոք իրենք կկարողանա՞ն այնպիսի պաշտոններ ճանկել, որպեսզի հաջողվի հա՛մ փող աշխատել, հա՛մ վարչական լծակներ ստանալ, համ էլ ձեռք բերել ընտրակեղծիքներ անելու հնարավորություն։
Ռուս–թուրքական հակամարտությունը սպառնում է վերածվել պատերազմի, որին Հայաստանն, այսպես թե այնպես, ներքաշված է լինելու, Իրանն ուզում է գազ արտահանել դեպի ԵՄ Վրաստանով, բայց դեռ վերջնական չի որոշել, թե դա կանի ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական տարածքով (Ալիևն ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանը դառնա իրանական գազի տարանցիկ գոտի, իսկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՅԴ–ն դարձնի իր ապագա ծրագրերի իրագործման «տարանցիկ գոտի»), Հայաստանի տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, և այս տարի էական հետընթաց է լինելու, եթե համապատասխան քայլեր չարվեն, բայց, արի ու տես, որ քաղաքական վերնախավին բացառապես արևելյան «բազառ» հիշեցնող պաշտոնակռիվն է հետաքրքրում և անձնական շահը։
Սա պետք է արձանագրել, որպեսզի հետագայում ամեն մեկն իր արժանի գնահատականը ստանա։

Կորյուն Մանուկյան