Այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 10-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ հերթական համագումարը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանն արդեն տեղեկացրել էր, որ համագումարի ընթացքում հնարավոր է ՀՀԿ գործադիր մարմնում փոփոխություններ տեղի ունենան։
Նշենք նաև, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ 12 հոգուց բաղկացած ՀՀԿ գործադիր մարմինն ընդլայնվի, և փակ-գաղտնի քվեարկության ժամանակ այն համալրեն նաև ՀՀ վարչապետ, վերջերս այդ կուսակցության անդամ դարձած Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Այսօր ՀՀԿ համագումարն է

7or.am