Աշխարհ

11.02.2016 12:20


Այսօր մեկնարկում է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը (տեսանյութ)

Այսօր մեկնարկում է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը (տեսանյութ)

Ջոել և Իթան Քոենների «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմով այսօր կմեկնարկի Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը՝ Բեռլինալեն։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Քոեն եղբայրների նոր ֆիլմի գործողություններն ընթանում են 50-ականների Հոլիվուդում՝ «ոսկե դարաշրջանում»։ Գլխավոր դերերը ստանձնել են Ջորջ Քլունին, Սքարլեթ Յոհանսոնը, Ջոշ Բրոլինը։

Բեռլինալեի ժյուրին այս տարի կնախագահի ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ժյուրիի կազմում են նաև դերասաններ Ալբա Ռորվախերը, Լարս Այդինգերը և Քլայվ Օուենը, լուսանկարիչ Բրիջիդ ԼյաԿոմբը, կինոգետ Նիկ Ջեյմսը և ռեժիսոր Մալգոժատա Շումովսկան:

Հիմնական մրցույթում ներկայացված է եվրոպական և ամերիկյան կինեմատոգրաֆի առաջատար ռեժիսորների 18 ֆիլմ։

Այս խորագրի վերջին նյութերը