Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել
Ռուսական նավթային ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկունկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ իր աղբյուրին հղումով։
«Ինտերպոլի և ՌԴ ազգային բյուրոն, հիմնվելով ՌԴ գլխավոր դատախազությունից ու ՔԿ–ից ստացած նյութերի վրա, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո»,–հայտնել է պարբերականի աղբյուրը։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է համարել Խոդորկովսկուն ձերբակալելու որոշումը։
Աղբյուրը նշում է, որ ներկայումս Խոդորկովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում։
Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել
Ռուսական նավթային ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ իր աղբյուրին հղումով։

7or.am