«Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեղական տեղակալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Այսօր հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեղական տեղակալ Ֆեդիկ Գալստյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի լիազոր ներկայացուցիչ Վարդան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել էր «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում կատարված մոտ 2 մլն դոլարի հասնող չարաշահումների մասին և հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Դրանից հետո մամլո ասուլիս էր հրավիրել «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռիքհոֆն արդեն նախկին տեղական տեղակալ Ֆեդիկ Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ չէր հերքվել չարաշահումների փաստը, և նշվել էր, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները:
Սակայն մեկ շաբաթ չանցած անսպասելի որոշում է կայացվում պաշտոնանկ անել դեռ 100 օրը չբոլորած նորանշանակ տեղական տեղակալ Ֆեդիկ Սարգսյանին:
«7օր»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման անսպասելի որոշումը, նորանշանակ տեղական տեղակալ Վարդան Մարտիրոսյանը պատասխանել է. «Ֆեդիկ Գալստյանը հեռացվել է սեփական դիմումի համաձայն՝ այլ՝ ավելի բարձր պաշտոնի տեղափոխվելու նպատակով: Իսկ տեղ գտած չարաշահումները որևէ կերպ չեն ազդել նրա պաշտոնանկության վրա»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի