Լրահոս

27.11.2009 17:33


Իրանի իշխանություններն առգրավվել են Նոբելյան մրցանակը

Իրանի իշխանությունները Նոբելյան մրցանակի շքանշանն առգրավվել են Շիրին Էբադիից։

Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի հանձնման ողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, և ճշտել, որ այժմ հուշամեդալը վկայականի հետ գտնվում  է տուժածի չհրկիզվող պահարանում։

Ինչպես հաղորդել է «РБК»-ն, Նորվեգիայի արտգործնախարար Յոհան Գար Ստերեն այս հանգամանքը ցնցող իրադարձություն է որակել։

Նոբելյան մրցանակների շնորհման հանձնաժողովում Շ. Էբադիի հետ տեղի ունեցածը որակել են «անթույլատրելի», և հայտարարել, որ բողոքն այս շաբաթ կուղարկվի Իրանի իշխանությանը։

Նորվեգիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Շիրին Էբադին Նոբելյան մրցանակն ստացել էր 2003թ. Իրանում ժողովրդավարություն  հաստատելու և հատկապես կանանց ու երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարում ներդրում ունենալու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը