Աշխարհ

10.02.2016 12:10


ՆԱՏՕ-ն կքննարկի ՌԴ սահմանին լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը

ՆԱՏՕ-ն կքննարկի ՌԴ սահմանին լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը

ՆԱՏՕ-ն կքննարկի ՌԴ սահմանին դաշինքի լրացուցիչ ուժերի տեղակայման հարցը «Մոսկվայի ներխուժումը» կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է «The Daily Telegraph»–ը։

Բրյուսելում հավաքված պաշտպանության նախարարները մտադիր են նոր նախագիծ մշակել դաշինքի արևելյան սահմաններն ամրացնելու համար։ Պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ–ն մտավախություն ունի, թե Մոսկվան կարող է «հիբրիդային պատերազմ» կազմակերպել կամ լիարժեք հարձակում ձեռնարկել մերձբալթյան երկրների, Արևելյան ու Հարավային Եվրոպաների ուղղությամբ։ Ահա այդ կապակցությամբ էլ ծրագրվում է 500–1000 մարդուց բաղկացած լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում։

Նշվում է, որ այդ ստորաբաժանումների հիմնամասը կկազմեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի զինծառայողները՝ զինված շարժական ՀՕՊ համակարգերով։

Նախօրեին էլ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերթ Ուորքը հայտարարել էր, որ ՌԴ և Չինաստանի մերձեցումը տանում է գերտերությունների նոր դիմակայության։ Պենտագոնի փոխղեկավարը Մոսկվայի և Պեկինի քաղաքականությունը գնահատել էր «առավել ագրեսիվ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը