Մեկնաբանություն

10.02.2016 12:10


«Բա իմացա՞ք»–ների շարքից

«Բա իմացա՞ք»–ների շարքից

Բա իմացա՞ք, թե ինչ է լինելու։ Ասում են, թե Սերժ Սարգսյանը հոգու խորքում արևմտամետ է, և հենց Պուտինին մի բան պատահի, նա անմիջապես նետվելու է Բրյուսելի գիրկը և դառնա եվրաասոցացվող։ Ու ՀՀԿ–ն այդ դեպքում վերածվելու է ՀՀ–ի ամենաարևմտամետ ուժին (երևի «ազգային–ազատագրական» դաշնակներին դրա համար են ուզում խցկել կառավարություն, որպեսզի եվրոպաներում լավ տեսքով հանդես գան)։ Այսինքն՝ վերածվելու է եվրանժդեհականի։

Թե ում է պետք այս էժանագին քարոզը, և քանի ոչխար է հավատում այս ամենին, և ամենակարևորը՝ ինչու են «մետության» այս կեղծ ու հակապետական թեման կրկին դրել շրջանառության մեջ, կոոպերատիվ «Գելափը» կիմանա։

Թվում էր, թե Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու գիշերային որոշումից ու Զորի Գայկովիչի միջոցով Պուտինին խայտառակ նամակ գրելուց հետո այլևս փակված պետք էր համարել «Արևմտամետ և բարեշրջիչ Սերժ Սարգսյան» PR–հեքիաթը։ Պարզվում է, սակայն, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան դեռ նույն գծի վրա է մնացել։

Սրանք դեռ շարունակում են հին «մուղամը» քոքել, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ։ Բայց դա ծիծաղելի է։

Հայտնի որոշումներից ու տխրահռչակ նամակից հետո Սերժ Սարգսյանը ոչ թե ռուսամետ, այլ ռուսահպատակ գործիչ է։ Իսկ նմաններին չեն հարգում ո՛չ այստեղ, ո՛չ Ռուսաստանում, ոչ էլ Արևմուտքում։ Անգամ Թուրքիայում չգնահատեցին նրա հակահայկական «նախաձեռնողականությունն» ու կես քայլ ընդառաջ չգնացին։

Այնպես որ, ով՝ ով, բայց սերժականները պետք է մոռանան այն քարոզչական «տրյուկի» մասին, թե, իբր, ՌԴ–ն մարդիկ է ուղարկում այստեղ, որպեսզի Սերժին վերահսկեն, իսկ ահա ՀՀԿ ղեկավարը հերոսաբար դիմադրում է այդ ամենին։

Կրեմլը Սարգսյանին վերահսկելու խնդիր չունի, քանզի նա ինքնավերահսկման սկզբունքով է շփվում ռուսական վերնախավի հետ։

Ահա այդպիսի բաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը