Լրահոս

08.02.2011 12:17


Տիգրան Կարապետյան. «Սուտիբեկյանի ասածը մեզ համար չափանիշ չէ»

Տիգրան Կարապետյան. «Սուտիբեկյանի ասածը մեզ համար չափանիշ չէ»

«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանի վերջին կանխատեսումներին, թե եթե Տիգրան Կարապետյանը կարողանա իր շուրջը հավաքված այդ մարդկանց ալիքը պահել, ապա կանցնի խորհրդարան, ասել է, թե իրենք ծով չեն, որ ալիք պահպանեն:

-Սուտիբեկյանի ասածը մեր համար ընդհանրապես չափանիշ չէ, որովհետև իրականում նա սոցիոլոգ չէ մասնագիտությամբ: Այնպես որ, այդ Սուտիբեկյանի բոլոր պրագնոզները, չգիտես ինչու, իշխանությունների կարծիքի հետ միշտ համընկնում են: Դա շատ տարօրինակ է։ Ես  ոչ մի մոլուցք չունեմ որևէ տեղ գտնվելու, բայց պայքարելու եմ հանուն արդարության, և ես համարում եմ, որ մեր շարժումը ոչ թե Կարապետյանի շարժումն է, այլ հանրությունը, ի զարմանս շատերի, 60-70%-ով համախմբվել է մեր կոչին, որի մեջ պարունակվում է արդարության գաղափարը։ Մենք ապավինում ենք արդարությանն այս անարդար աշխարհում,-ասել է նա:

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ինքն անպայման մասնակցելու է և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը