Աշխարհ

10.02.2016 10:55


Թրամփ. «Սանդերսը պատրաստվում է հանձնել մեր երկիրը, ընկերնե՛ր»

Թրամփ. «Սանդերսը պատրաստվում է հանձնել մեր երկիրը, ընկերնե՛ր»

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շնորհավորել է դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters»–ը։

Ընտրություններից հետո իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է՝ շատերին կարող է դուր չգալ, սակայն հանուն արդարության՝ պետք է շնորհավորել Բերնիին։

Ավելի ուշ, սակայն, միլիարդատերը քննադատել է Սանդերսի ելույթը։

«Ես լսել եմ նրա ելույթի մի մասը։ Նա պատրաստվում է հանձնել մեր երկիրը, ընկերնե՛ր։ Բայց մենք թույլ չենք տա դա նրան,–ասել է Թրամփը,–մենք վերստին կհզորացնենք Ամերիկան, բայց դա կանենք առաջվա պես՝ կհաղթենք Չինաստանին, Ճապոնիային ու Մեքսիկային»։

Աղբյուրը նշում է՝ Թրամփը վստահաբար առաջատարն է հանրապետական թեկնածուների շարքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը