Աշխարհ

10.02.2016 09:35


Բավարիայի ողբերգության պատճառը մարդկային գործոնն է եղել (տեսանյութ)

Բավարիայի ողբերգության պատճառը մարդկային գործոնն է եղել (տեսանյութ)

Նախօրեին գերմանական Բավարիայում տեղի ունեցած գնացքների բախման պատճառն, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնն է եղել։ Այս մասին հայտնում է գերմանական ԶԼՄ–ն՝ հետաքննական մարմիններում իր աղբյուրներին հղումով։

Նախնական տվյալներով՝ կարգավարներից մեկն անջատել է ավտոմատ ազդանշանային համակարգը, որպեսզի ուշացած գնացքին «ձեռքով» հնարավորություն տա անցնել։ Առաջին գնացքը կարգավարի ազդանշանով անցել է, չնայած կարմիր լույս է վառվել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ մադրատար գնացքների՝ ճակատ ճակատի բախվելու հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 10 մարդ, որոնց թվում՝ 2 մեքենավար։ Ավելի քան 80–ը վիրավոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը