-Չեմ կարծում, որ ՀՀ-ն լավագույն գործիքաշարն է օգտագործում գնաճի զսպման կամ դրա մեղմման առումով,-«Դուպլեքս» ակումբում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նա նշել է, որ ՀՀ-ում գնաճը գերազանցում է 9%-ը, այն պարագայում, երբ ունենք եկամուտների բավական ցածր մակարդակ, մենաշնորհային շուկա, ներմուծման մեծ ծավալներ, և այդ ամենի հետևանքով գնաճը էական ազդեցություն է ունենում հասարակության, նրա վարքագծի և տրամադրության վրա։
Գնաճի զսպման համար, Վ. Բոստանջյանի խոսքերով, չի օգտագործվում, օրինակ, հակամենաշնորհային դաշտ ստեղծելու գործիքը։
Նրա խոսքերով՝ ՀՀ ՀՆԱ-ի առաջացման մեջ մեծ դերակատարություն ունի ներմուծումը, ինչը մի կողմից կարող է մեծացնել ծառայությունների ոլորտը, բայց մյուս կողմից՝ սահմանափակել տեղական արտադրությունը, և դա էլ կարող է հանգեցնել գործազրկության, եկամուտների նվազման և այլն։
Այս պարագայում, ըստ նրա, որոշ տնտեսվարողներ կարող են հայտնվել ոչ նպաստավոր իրավիճակում, ինչը վտանգում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը։
Հաջորդ խնդիրը դրամավարկային քաղաքականությունն է։ Վարդան Բոստանջյանն ասել է, թե փոխարժեքի հարաբերակցությունը պետք է այնպիսին լինի, որ տնտեսվարող սուբյեկտներին չվնասի։
Մյուսը տնտեսական նորմատիվների խնդիրն է։ Դրանք, նրա խոսքերով, հաճախ գտնվում են այնպիսի մակարդակում, որ ընդհանրապես բացառում են տնտեսվարող սուբյեկտների և բանկային համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։
Նա նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից սահմանվել է աշխարհի երկրների զարգացման ցուցանիշ, ըստ որի որոշվում է տարբեր երկրներում տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը։
-Ըստ Համաշխարհային բանկի այդ ցուցանիշի գնահատման՝ ՀՀ-ում այդ բեռը կազմում է 41%, ի դեպ՝ չհաշված ԱԱՀ-ը։ Մոտավորապես հասկանալու համար պատկերացրեք, որ Վրաստանում այդ նույն ցուցանիշը 15% է։ Նման պարագայում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կապիտալը, ըստ էության, հայրենիք չի ճանաչում, այն հոսում է այնտեղ, որտեղ իր համար ավելի բարենպաստ պայմաններ կան,-ընդգծել է Վարդան Բոստանջյանը։
Ո՞ւր և ինչո՞ւ է հոսում կապիտալը

Արփի Բեգլարյան