Աշխարհ

09.02.2016 12:25


Ա. Կառլով. «Ռուս-թուրքական լարվածությունից հիմնական տուժողն Անթալիան է»

Ա. Կառլով. «Ռուս-թուրքական լարվածությունից հիմնական տուժողն Անթալիան է»

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության պատճառով առավելագույն վնասը կրելու են Թուրքիայի Անթալիա հանգստավայրը և նրա հարևան շրջանները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:

«Մի կողմից դա զբոսաշրջության կենտրոն է, մյուս կողմից էլ տարածաշրջանը եղել է Ռուսաստան գյուղատնտեսական մթերքների հիմնական մատակարար: Թուրքիայում մենք գնում էինք մոտ 1 մլրդ դոլարի նման մթերքներ, և մեր առևտրի այդ հատվածի ծավալն անընդհատ աճել է: Այժմ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի գնումը հայտնվել է սահմանափակումների տակ», - հայտնել է Կառլովը:

Դեսպանը մեջբերել է նաև «Turkish Social, Economic and Political Research Foundation» թուրքական հետազոտական կենտրոնների տվյալները, համաձայն որոնց` Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման պատճառով Թուրքիան մոտ 11 մլրդ դոլար է կորցնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը