Անկարայում ՌԴ դեսպան. «Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական ներողության է սպասում»
ՌԴ–ն Թուրքիայից պաշտոնական ներողություն է ակնկալում Սու-24 ինքնաթիռը խոցելու համար, մեղավորների պատիժ և պատճառած վնասի փոխհատուցում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենասկզբում հայտարարեց, թե ինչ պետք է անի Թուրքիան մեր հարաբերություններում առաջացած այս խոր ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք պաշտոնական ներողության ենք սպասում թուրքական կողմից, մեղավորների պատիժ և մեր երկրին պատճառած վնասի փոխհատուցում»,–ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ թուրքական կողմից հնչած այն հայտարարությունը, թե Թուրքիան ցավում է կատարվածի համար, բավարար չէ. «դրա մակարդակը չի համապատասխանում նրան, ինչ կատարվել է»։
Դեսպանը նաև հավելել է՝ չի տեսնում ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների կայունացման հնարավորութուն, եթե նշված պայմանը չկատարվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր՝ պաշտոնական Անկարան գիտի՝ ինչ պետք է անի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար:

7or.am