«Էրեբունի-Երևան»-ի օրը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երթևեկություն չի լինի
Հոկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով և անվտանգության նկատառումներից ելնելով' փակվելու են մի շարք կենտրոնական փողոցներ և հրապարակներ: Ինչպես Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, առավոտյան 8-30-ից փոքր կենտրոնում երթևեկությունը դադարեցվելու է: Ամբողջությամբ փակ կլինի Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան և Արգիշտիի փողոցը կփակվեն' սկսած Հաղթանակի կամրջից, Բաղրամյան պողոտան' Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Ֆրանսիայի հրապարակ: Թումանյան, Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցները' Խանջյան փողոցի հետ հատման մասերից դեպի փոքր կենտրոն, Աբովյան փողոցը' Մոսկովյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տերյան փողոցը' Կորյունի փողոցի խաչմերուկից դեպի փոքր կենտրոն, Նալբանդյան փողոցը' Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ:
Մինչև ժամը 14-00-ը փակ կլինի Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը, ժամը 12-14-ը մասամբ փակ կլինեն Էրեբունու, Արցախի և Տիգրան Մեծի փողոցները' քանի որ այս ուղղությամբ նախատեսված է Արգիշտի արքայի շքախմբի երթը: Այդ ընթացքում, ինչպես տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, համաքաղաքային երթուղիները գործելու են շրջանցող փողոցներով: «Անցած տարվա համեմատությամբ երթևեկության դադարեցումներն այս տարի նվազագույնի են հասցվել: Գրիգոր Լուսավորչի փողոցը չի փակվելու' Պռոշյան-Պարոնյան փողոցներից դեպի Արշակունյաց պողոտա ուղղությունն աշխատելու է, սակայն «Մետրոպոլ» հուրանոցի կողմից մուտքը դեպի Լուսավորչի փողոց փակ է լինելու, այն կբացվի ժամը 16-00-ից հետո, երբ Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ շքերթն ավարտված կլինի»,- տեղեկացրեց Արսեն Արշակյանը:
Օպերատիվ ծառայությունների, տոնակատարության սպասարկող անձնակազմի, ինչպես նաև լրատվամիջոցների համար մուտքը վերոնշյալ փողոցներում կթույլատրվի հատուկ անցագրերով: Ի գիտություն փոքր կենտրոնում գործող մասնավոր ընկերությունների' Արսեն Արշակյանը նշեց, որ փակ փողոցներով թույլատրվելու է միայն հաց առաքող մեքենաների մուտքը:
Ժամը 22-00ից հետո ամբողջությամբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը փոքր կենտրոնում ' բացառությամբ Հանրապետության հրապարակի:
Ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արմենակ Ադամյանը, Երևանի քաղաքապետի որոշման համաձայն, հոկտեմբերի 10-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված ռեժիմով' մինչև ժամը 24-00-ն: Տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 10-ին ողջ օրվա ընթացքում գործելու են նաև լրացուցիչ համաքաղաքային երթուղիներ' մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններից դեպի ծայրամասային թաղամասեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն