Պաշտոնական Անկարան գիտի՝ ինչ պետք է անիՌուսաստանիհետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
«Թուրքական կողմը շատ լավ գիտի՝ ինչ պետք է անի, որպեսզի բարելավի ռուս-թուրքական հարաբերությունները: Այն, ինչ ասել է մեր կողմը մի քանի շաբաթ առաջ, լիովին արդարացված է նաև այսօր: Իրավիճակը սրելու, Ռուսաստանի դեմ հորինված պահանջներ ներկայացնելու փոխարեն ավելի լավ է նայել հայելուն և անել այն, ինչ անում են քաղաքակիրթ միջպետական հարաբերությունների շրջանակներում: Մեր դիրքորոշումը չի փոխվել», - պարզաբանել է Մեշկովը:
ՌԴ ԱԳՆ. «Թուրքիան գիտի՝ ինչ պետք է անի»