Աշխարհ

08.02.2016 09:20


ՄԱԿ ԱԽ–ն դատապարտել է ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակումը

ՄԱԿ ԱԽ–ն դատապարտել է ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակումը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախօերին գումարած իր արտահերթ նիստում խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ շեշտելով, որ Փհենյանը հերթական անգամ խախտել է ԱԽ բանաձևերը։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է փետրվարին ՄԱԿ ԱԽ-ում նախագահող, Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը:

«ԱԽ անդամները նոր բանաձև կընդունեն, որն այդ լուրջ խախտումների դիմաց պատասխան միջոցներ կսահմանի»,- ասել է դիվանագետը:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հավանության կարժանանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը