Աշխարհ

06.02.2016 11:43


ՄԱԿ. 34 խմբավորում հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ–ին (տեսանյութ)

ՄԱԿ. 34 խմբավորում հավատարմության երդում է տվել ԻԼԻՊ–ին (տեսանյութ)

Աշխարհի տարբեր կետերից 34 զինված խմբավորում հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ 2016–ին դրանց թիվը կաճի։ «Վեստիի» փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԱԽ–ին ուղղված իր զեկույցում։

Գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է ԻԼԻՊ–ի հետ կապված խմբավորումների հարձակումների աճի մասին այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան ու Նիգերիան։

«ԻՊ ազդեցության վերջին ընդլայնումը Արևմտյան և Հյուսիսային Աֆրիկաներում, Մերձավոր Արևելքում, Հարավային և Հարավարևելյան Աֆրիկաներում ցույց է տալիս՝ ինչ արագությամբ ու մասշտաբով է տարածվել այդ սպառնալիքը ընդամենը 18 ամսվա ընթացքում»,–Պան Գի Մունի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Գլխավոր քարտուղարն ԻԼԻՊ–ը նաև աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է համարել։ Տարբեր տվյալներով՝ 2015թ. ընթացքում նավթի ու նավթամթերքի վաճառքի շնորհիվ խմբավորումը 400–500 մլն դոլար է աշխատել։

Ծայրահեղականները միջոցներ են ձեռք բերում նաև իրենց սահմանած հարկերից, բնակիչների անշարժ գույքի բռնագրավումից ու վերավաճառքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը