Աշխարհ

06.02.2016 11:25


Քերրին Սիրիայում երեխաների մահվան մեջ է մեղադրել ՌԴ–ին

Քերրին Սիրիայում երեխաների մահվան մեջ է մեղադրել ՌԴ–ին

Վաշինգտոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում «անկառավարելի» ռումբեր օգտագործելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, Քերրին համոզմունք է հայտնել, որ ռումբերից տուժում են խաղաղ բնակիչները: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել վերջ տալ այդ ամենին` ընդգծելով, որ ռուսաստանյան ռմբակոծումների ժամանակ երեխաներ ու կանայք են զոհվում:

Քերրիի կարծիքով, սակայն, Ռուսաստանը Սիրիայում հրադադարի վերաբերյալ նաև կառուցողական առաջարկներ ունի:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից այդ հայտարարությունն արվել է Ռուսաստանի կողմից ռազմական աջակցություն ստացող Սիրիայի իշխանական բանակի մի շարք խոշոր հաղթանակներից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը