Լրահոս

27.11.2009 15:28


Արամ Մանուկյանն օրինաչափ է գնահատել Ալիև–Սարգսյան մյունխենյան հանդիպումը

Արամ Մանուկյանն օրինաչափ է գնահատել Ալիև–Սարգսյան մյունխենյան հանդիպումը

-Ընդհանուր տրամաբանության մեջ պարտությունների շարքում մյունխենյան հանդիպումն օրինաչափ եմ գնահատում։ Դիվանագիտական պարտությունների շղթայի մեջ հերթական օղակն էր, որից ինքը խուսափել չէր կարող,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հանդիպման մասին՝ ասել է ՀՀՇ վարչության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են հնչում, իսկ Հայաստանում դա մեկնաբանում են որպես ներքին սպառման համար ասված խոսք, նա պատասխանել է, թե այդ հայտարարությունները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ այն գործընթացների վրա, որոնք ընթանում են մեր շուրջը։

-Ներքին հայտարարությունների շերտն ամենևին չի համապատասխանում դրսի գործընթացներին, -ասել է նա։

Այն հարցին, թե  ինքն է՞լ է կարծում, որ դրանք ներքին սպառման համար արված հայտարարություններ են, Արամ Մանուկյանը պատասխանել է՝ այո։

-Ես ո՛չ մերոնց, ո՛չ նրանց արած հայտարարությունները լուրջ չեմ ընդունում։ Դրանք շատ հեռու են այն մեծ իրականությունից, որ մեր տարածաշրջանում իրականացվում է,-նշել է Արամ Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը