Տնտեսական

06.02.2016 09:41


Բանկերի կողմից գնվել է 57,671,185 դոլար 489,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով

Բանկերի կողմից գնվել է 57,671,185 դոլար 489,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով

Փետրվարի 1–5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,671,185 դոլար 489,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 75,981,402 ԱՄՆ դոլար492,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 29,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 492,07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,427,531 EUR 538,20դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,300,261 EUR 540,23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,019,342,680 ռուբլի 6,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 663,775,953 ՌԴ ռուբլի 6.42դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Հունվարի 25-31ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝42 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը