Ընտրական օրենսգիրքը հայտնվել է անեկդոտի հերոսի դերում
Երբ ասում են ԸՕ, ադրենալինս բարձրանում է։ Կամ էլ «ռելաքս» եմ ապրում:
Ուրեմն, էս մեր իշխող ուժը, դե, գիտեք, էլի, նոր Սահմանադրությամբ արդեն իրեն «խորհրդարանական մեծամասնություն» երեւակայող քաղաքական միավորը, լծվել է Ընտրական օրենսգիրքը փոխելու գործին:
Նոր Սահմանադրությունը դեռ իրենք էլ չեն մարսել, բայց սկսել են ԸՕ-ն փոխելու «պետականամետ» գործընթացը: Ամեն հինգշաբթի գիշերային նիստ են անում, Ս. Սարգսյանի ԶԼՄ-ի ներկայացուցիչներին պահում են սեւ շենքի դիմաց, որ մի երկու ժամ հետո Շարմազանովը դուրս գա ու ասի. «Իթիվսայլհարցերի՝ քննարկել ենքնաեւԸնտրականօրենսգիրքըփոխելուհարցը»:
Հայտնի անեկդոտի պես՝ քրքրեցին էդ անտեր օրենսգիրքը: Իսկ անեկդոտը հայտնի է: Ում հայտնի չէ՝ պատմեմ։ Ամուսնության առաջին գիշերվանից հետո աղջիկ տված գյուղացու տուն են բերում մի դույլ կարմիր խնձոր: Տեսնելով լիքը դույլը՝ տատը ճչում է՝ «Վա՜յ, էրեխուս քրքրել են»:
Հիմա էս մեր ԸՕ-ն է: Ով հասավ՝ փոխեց, ով հասավ՝ վերափոխեց, ով հասավ՝ քրքրեց: Էս վերջինը ՀՀԿ-ի գործն է:
Նոր՝ «մարդակենտրոն» Սահմանադրությամբ պայմանավորված՝ իշխող ուժը որոշել է փոխել ԸՕ-ն: Փոխելը ո՞րն է: Ինչպես Սահմանադրությունն է լիովին փոխել, այնպես էլ ԸՕ-ն է լիովին փոխելու:
Դե, մոտավորապես այսպես.
1. Խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար պետք է ՀՀԿ-ի ընտրացուցակը ձեւավորել բացառապես փողատերերով:
2. Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգը հանելու դեպքում տեղական քյոխվեքը չպետք է տուժեն: «Վճարի՛ր եւ ընդգրկվի՛ր ցուցակում» նշանաբանով:
3. Քարոզարշավի մեջ պետք է ներգրավել ՀՀ հանարկրթության ոլորտը եւ մնացած բոլոր ոլորտները՝ նաեւ տնօրեն-ուսուցիչների բանակին ներգրավելով ընտրական հանձնաժողովներում:
4. «Գալուստ» եւ մնացած անվանումներով գծերում քշող վարորդները պետք է ընտրության օրը տեղամասեր տեղափոխեն կենդանի եւ մեռած, արտագաղթած եւ կորած բոլոր քաղաքացիներին:
5. Տեղում պետք է բաժանել օրվա կուրսին համարժեք դրամ. մեկ օրվա հացի փող: (Մնացած կետերը կամ դրույթներն ինքներդ շարունակեք):
Պետբյուջեից, բնականաբար, լիքը փող են հատկացնելու ԸՕ-ն «փոխելու» համար: Ինչպես մոտ 3 միլիարդ հատկացրին սահմանադրական հանրաքվեի համար:
Պարզ է, որ իշխանությունները կձգտեն, որ ոչինչ չփոխվի, ու Սարգսյանը մնա, բայց դե, հանրությունն այլ ցանկություն ունի և փնտրում է իր այդ ցանկությունը կատարող քաղաքական ուժ։
Ընտրական օրենսգիրքը հայտնվել է անեկդոտի հերոսի դերում
Երբ ասում են ԸՕ, ադրենալինս բարձրանում է։ Կամ էլ «ռելաքս» եմ ապրում:
Ուրեմն, էս մեր իշխող ուժը, դե, գիտեք, էլի, նոր Սահմանադրությամբ արդեն իրեն «խորհրդարանական մեծամասնություն» երեւակայող քաղաքական միավորը, լծվել է Ընտրական օրենսգիրքը փոխելու գործին:
Նոր Սահմանադրությունը դեռ իրենք էլ չեն մարսել, բայց սկսել են ԸՕ-ն փոխելու «պետականամետ» գործընթացը: Ամեն հինգշաբթի գիշերային նիստ են անում, Ս. Սարգսյանի ԶԼՄ-ի ներկայացուցիչներին պահում են սեւ շենքի դիմաց, որ մի երկու ժամ հետո Շարմազանովը դուրս գա ու ասի. «Ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք նաեւ Ընտրական օրենսգիրքը փոխելու հարցը»:
Հայտնի անեկդոտի պես՝ քրքրեցին էդ անտեր օրենսգիրքը: Իսկ անեկդոտը հայտնի է: Ում հայտնի չէ՝ պատմեմ։ Ամուսնության առաջին գիշերվանից հետո աղջիկ տված գյուղացու տուն են բերում մի դույլ կարմիր խնձոր: Տեսնելով լիքը դույլը՝ տատը ճչում է՝ «Վա՜յ, էրեխուս քրքրել են»:
Հիմա էս մեր ԸՕ-ն է: Ով հասավ՝ փոխեց, ով հասավ՝ վերափոխեց, ով հասավ՝ քրքրեց: Էս վերջինը ՀՀԿ-ի գործն է:
Նոր՝ «մարդակենտրոն» Սահմանադրությամբ պայմանավորված՝ իշխող ուժը որոշել է փոխել ԸՕ-ն: Փոխելը ո՞րն է: Ինչպես Սահմանադրությունն է լիովին փոխել, այնպես էլ ԸՕ-ն է լիովին փոխելու:
Դե, մոտավորապես այսպես.
1. Խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար պետք է ՀՀԿ-ի ընտրացուցակը ձեւավորել բացառապես փողատերերով:
2. Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգը հանելու դեպքում տեղական քյոխվեքը չպետք է տուժեն: «Վճարի՛ր եւ ընդգրկվի՛ր ցուցակում» նշանաբանով:
3. Քարոզարշավի մեջ պետք է ներգրավել ՀՀ հանարկրթության ոլորտը եւ մնացած բոլոր ոլորտները՝ նաեւ տնօրեն-ուսուցիչների բանակին ներգրավելով ընտրական հանձնաժողովներում:
4. «Գալուստ» եւ մնացած անվանումներով գծերում քշող վարորդները պետք է ընտրության օրը տեղամասեր տեղափոխեն կենդանի եւ մեռած, արտագաղթած եւ կորած բոլոր քաղաքացիներին:
5. Տեղում պետք է բաժանել օրվա կուրսին համարժեք դրամ. մեկ օրվա հացի փող: (Մնացած կետերը կամ դրույթներն ինքներդ շարունակեք):
Պետբյուջեից, բնականաբար, լիքը փող են հատկացնելու ԸՕ-ն «փոխելու» համար: Ինչպես մոտ 3 միլիարդ հատկացրին սահմանադրական հանրաքվեի համար:
Պարզ է, որ իշխանությունները կձգտեն, որ ոչինչ չփոխվի, ու Սարգսյանը մնա, բայց դե, հանրությունն այլ ցանկություն ունի և փնտրում է իր այդ ցանկությունը կատարող քաղաքական ուժ։
ժամանակը ցույց կտա, թե ինչ կստացվի 2017-ին:
Կիմա Եղիազարյան