Աշխարհ

05.02.2016 20:05


Ֆրանսիայում սուպերմարկետներին արգելել են թափել մթերքները

Ֆրանսիայում սուպերմարկետներին արգելել են թափել մթերքները

Ուշագրավ օրենք է ընդունվել Ֆրանսիայում։ «iTele»-ի փոխանցմամբ` երկրի սենատը միաձայն կողմ է քվեարկել մի օրինագծի, համաձայն որի՝ այսօրվանից՝ փետրվարի 5-ից, սուպերմարկետներին արգելվում է աղբարկղ նետել մթերքներ, որոնց սպառման ժամկետը մոտենում է ավարտին: Դրա փոխարեն խանութները պարտավոր կլինեն մթերքները փոխանցել բարեգործական կազմակերպություններին, որոնք կբաշխեն դրանք կարիքավոր մարդկանց։

Ակտիվիստները, որոնք առաջարկել են այս օրենքը, հույս են հայտնել, որ իրենց կհաջողվի հասնել նրան, որ նույնատիպ օրենք ընդունվի ԵՄ ողջ տարածքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը