Տնտեսական

05.02.2016 15:13


Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ ջրամատակարարման համակարգով

Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ ջրամատակարարման համակարգով

Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ ջրամատակարարման համակարգով: Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Վալվես ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը:

Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին և շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ Կոմիտեի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել:

Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահն, ընդգծելով օպտիմալ բարեփոխումների կարևորությունը, նշել է, որ քննարկման հետագա հնարավորություն կարող է ստանալ յուրաքանչյուր առարկայական և ամբողջական առաջարկ:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը