Աշխարհ

05.02.2016 14:40


ՌԴ ՊՆ. «Թուրքիան պարբերաբար խախտում է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը»

ՌԴ ՊՆ. «Թուրքիան պարբերաբար խախտում է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը»
Թուրքիայի օդային ուժերը Սիրիայում գործելու պարագայում պետք է լիովին հավատարիմ մնան թռիչքների անվտանգության վերաբերյալ ռուս-ամերիկյան հուշագրի դրույթներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:

«Նման հավաստիացումներով է հանդես եկել ԱՄՆ-ը», - ասել է Անտոնովը՝ նշելով, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրի դրույթները:

Այսպես, օրինակ, 2013թ. փետրվարից սկսած՝ Թուրքիան դիտարկումների համար փակել է երկրի հարավում տեղակայված «Patriot»-ի դիրքերը, իսկ 2014թ. հայտարարել է, որ չի կարող երաշխավորել թռիչքների անվտանգությունը երկրի օդային տարածքների որոշ հատվածներում` հիշեցնելով հակաահաբեկչական գործողություններում ներգրավված մարտական ինքնաթիռների ինտենսիվ թռիչքները: Իսկ 2015թ. Թուրքիան ռուսական օդուժի համար փակել էր պայմանագրի նպատակների համար օգտագործվող Դիարբեքիրի օդանավակայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը