Լրահոս

27.11.2009 14:14


Արամ Սարգսյան. «Առավել քան անհրաժեշտ էր Ալիևի վերջին հայտարարություններից հետո ընդհատել բանակցային գործընթացը»

Արամ Սարգսյան. «Առավել քան անհրաժեշտ էր Ալիևի վերջին հայտարարություններից հետո ընդհատել բանակցային գործընթացը»

-Եթե նշվում է, որ քննարկվում է կարգավիճակի հարցը, նշանակում է, որ մյուս հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, որովհետև Մադրիդյան սկզբունքներ հասկացողության տակ մենք գիտենք, որ խոսքը նաև տարածքների վերադարձի մասին է։ Եթե այդպես չէ, ապա առավել քան անհրաժեշտ էր Ալիևի վերջին հայտարարություններից հետո ընդհատել բանակցային գործընթացը և պահանջել, որ ՄԽ համանախագահներն իրենց դիրքորոշումը հստակ հայտնեին այդ հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև' համանախագահ երկրները դատապարտեին դրանք,- ՄԱԱ-ում լրագրղների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Նա նշել է, որ հայկական կողմը հերթական անգամ նրբանկատ դիրքորոշում է պահպանում և ընդամենը հայտարարում է, թե ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն, այնինչ պետք է ոչ թե ուշացած հայտարարություններ անել, այլ հնց հիմա այդ խնդիրը կարգավորել։ «Ճանաչումը պետք է լինի երկու փուլով. առաջինը՝ ճանաչել նրա օրինական անկախությունը Ադրբեջանից և երկրորդ՝ որոշել նրա վերջնական կարգավիճակը՝ կա՛մ վերամիավորելով Հայաստանի հետ, կա՛մ հռչակելով հանրաքվեով որոշված ԼՂՀ-ն»,- կարծում է նա։ 

Նա համոզված է, որ առայսօր ՀՀ երեք իշխանություններն էլ այդպես էլ չկարողացան միջազգային հանրությանը ներկայացնել հիմնահարցի էությունը, ինչն անում է Ադրբեջանը՝ խեղաթյուրելով ամբողջ իրավիճակը, և մինչև ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացում հայեցակարգային փոփոխություն չմտցվի, հայկական կողմը որևէ ակնկալիք ունենալ չի կարող։

Հենց դրանից ելնելով էր, որ ՀԴԿ-ն հանդես էր եկել նախագահին ուղղված առաջարկով՝ մադրիդյան սկզբունքները փոխորինել այսպես կոչված Երևանյան սկզբունքներով, որի վերաբերյալ նախագահից որևէ արձագանք չի ստացել, ինչը Արամ Սարգսյանը համարում է ընդունված կարգի խախտում.

-Դա ուղղակի չի ներգծվում այն քաղաքական կուրսի մեջ, որն իրենք այսօր ընդունել են։ Նրանք այդ բանակցային գործընթացն ուզում են վարել առանց աջ կամ ձախ անելու, ինչը շատ սխալ է։

Տարածաշրջանը, նրա կարծիքով, համաշխարհային քաղաքականության ասպարեզում դարձել է նոր քաղաքական կենտրոն, որտեղ երկու խոշոր պետություններ փորձում են մեկը մյուսին դուրս մղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը