Իսրայելի նախագահը պատրաստ է համատեղ պայքարել ՌԴ հետ ահաբեկիչների դեմ
Իսրայելը կիսում է Սիրիայի իրավիճակի հետ կապված ՌԴ դիրքորոշումը և պատրաստ է համատեղ պայքարել ահաբեկիչների դեմ։ Այս մասին, «Интерфакс»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինն Իսրայելում Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։
Ռիվլինի կարծիքով ԻԼԻՊ–ի հետ պայքարը պետք է առանց փոխզիջման ընթանա։ Նախագահն ահաբեկչական խմբավորումը համաշխարհային չարիք է անվանել՝ նշելով, որ դա միայն սիրիական կամ իրաքյան խնդիր չէ։
Մատվիենկոն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը ձգտում է երկու երկրների միջև առկա կապերի զարգացմանն ու խորացմանը, կարծիքների փոխանակմանը միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։
«Ռուսաստանին ու Իսրայելին միավորում է պատմության նենգափոխման, ֆաշիզմի կողմնակիցների հերոսականացման և Հոլոքոսթի հերքման անընդունելիությունը»,–ասել է Մատվիենկոն։
Իսրայելի նախագահը պատրաստ է համատեղ պայքարել ՌԴ հետ ահաբեկիչների դեմ
Իսրայելը կիսում է Սիրիայի իրավիճակի հետ կապված ՌԴ դիրքորոշումը և պատրաստ է համատեղ պայքարել ահաբեկիչների դեմ։ Այս մասին, «Интерфакс»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինն Իսրայելում Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։
Ռիվլինի կարծիքով ԻԼԻՊ–ի հետ պայքարը պետք է առանց փոխզիջման ընթանա։ Նախագահն ահաբեկչական խմբավորումը համաշխարհային չարիք է անվանել՝ նշելով, որ դա միայն սիրիական կամ իրաքյան խնդիր չէ։
Մատվիենկոն իր հերթին նշել է, որ ռուսական կողմը ձգտում է երկու երկրների միջև առկա կապերի զարգացմանն ու խորացմանը, կարծիքների փոխանակմանը միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։
«Ռուսաստանին ու Իսրայելին միավորում է պատմության նենգափոխման, ֆաշիզմի կողմնակիցների հերոսականացման և Հոլոքոսթի հերքման անընդունելիությունը»,–ասել է
Մատվիենկոն։
7or.am