Լրահոս

27.11.2009 13:55


Դավիթ Հակոբյան. «Նիկոլի ճակատագիրը ՀՀՇ–ին չի հետաքրքրում»

Դավիթ Հակոբյան. «Նիկոլի ճակատագիրը ՀՀՇ–ին չի հետաքրքրում»

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը «Փաստարկ» մամուլի ակումբում ասել է, որ ազգի առջև գաղափարական նոր սերնդափոխություն իրականացնելու օրհասական խնդիր է կանգնած, քանի որ Լևոն Տեր-Պետորսյանի գլխավորած ուժն այլևս չի կարող ռևանշի միջոցով դուրս գալ հանգած, մոխրացած վիճակից։

-Լևոն Տեր-Պետրոսյանին ինչքան էլ մենք հարգում ենք և ինչքան էլ նրա պատմական արժեքը բաձր ենք գնահատում ժամանակին, այսօր կարող եմ ասել, որ թեպետև ես շատ հպարտ եմ եղել, որ նրա կողքին կանգնել եմ և նրա հետ եմ առաջին անգամ դուրս եկել քաղաքական մարտադաշտ՝ հրապարակախոսական ինստիտուտում, բայց նա, կարծում եմ, տվեց իր վաթեռլոոն։ Ժամանակը և պատմությունն անողոք են։ Այնպես, ինչպես խփեցին իրենց վերջին քաղաքական տուգանային հարվածները Մանուկյան Վազգենը, հայր և որդի Դեմիրճյանները։ Ժամանակն այսօր պահանջում է սկզբունքորեն նոր չափորոշիչներով լիդերներ։ Սա՛ է խնդիրը։ Եթե ազգը կարողանա իր քաղաքական երկունքը ճիշտ ապրել և ժամանակին ուղարկել այդ  նոր քաղաքական լիդերներին, որոնք կարող են լինել նոր տնտեսական, նոր ագրարային և ազգային քաղաքականության ճարտարապետները, ուրեմն ազգն այստեղ կշահի,- նշել է Դ. Հակոբյանը։

Նա նաև հենց վերոնշյալով է բացատրել թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը.

-Նիկոլի ճակատագիրը նրանց չի հետաքրքրում։ Եթե ՀՀՇ-ն իմանար, որ ինքն իսկապես որոշակի ռեյտինգ ունի, Նիկոլին չէր առաջադրի։ Նիկոլին նրանք ուղղակի առաջադրել են, որպեսզի այդ հանգած «քյոզը», այդ կրակի հանգած մոխիրը նորից իբր բոցկլտա։ Բան դուրս չի գա։ Եթե նրանք իմանային, որ ՀՀՇ-ն ինչ-որ չափով ռեյտինգ ունի, անպայման Զուրաբյան Լևոնին կամ այլ մի պարագլխի կուղարկեին այնտեղ՝ մարտադաշտ։ Իսկ ՀՀՇ-ի թեկնածուն որպեսզի անցնի, կարծում եմ, բավական լուրջ գումարներ են անհրաժեշտ նրանց համար։ Իսկ այդ գումարների համար ո՛չ Սուքիասյանների կապիտալը քիսեն կբացի, ո՛չ էլ ժլատ ՀՀՇ-ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը