«Նաիրիտի» աշխատակիցները նորից Կառավարության մոտ էին
Նախորդ տարի աշխատանքից ազատված նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ գործարանի վերագործարկման պահանջով։
«7օրի» թղթակցին աշխատողները հավաստիացրել են, որ շարունակելու են ամեն հինգշաբթի հավաքվել նույն տեղում, քանի որ չեն տեսնում իրենց պահանջի կատարմանն ուղղված կառավարության գործողությունները։
Նաիրիտցիները նաև հայտնել են, որ այս պահին գործարանում աշխատողները 3 ամսվա աշխատավարձ չեն ստացել։ Այդ կապակցությամբ չի տրվել նաև համապատասխան բացատրություն, ու չի նշվել որևէ ժամկետ։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որկառավարությունը նույնպես շահագրգռված է վերագործարկման հարցով, և ամեն ինչ անելու են, որ վերագործարկվի: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
«Նաիրիտի» աշխատակիցները նորից Կառավարության մոտ էին
Նախորդ տարի աշխատանքից ազատված նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ գործարանի վերագործարկման պահանջով։
«7օրի» թղթակցին աշխատողները հավաստիացրել են, որ շարունակելու են ամեն հինգշաբթի հավաքվել նույն տեղում, քանի որ չեն տեսնում իրենց պահանջի կատարմանն ուղղված կառավարության գործողությունները։
Նաիրիտցիները նաև հայտնել են, որ այս պահին գործարանում աշխատողները 3 ամսվա աշխատավարձ չեն ստացել։ Այդ կապակցությամբ չի տրվել նաև համապատասխան բացատրություն, ու չի նշվել որևէ ժամկետ։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ կառավարությունը նույնպես շահագրգռված է վերագործարկման հարցով, և ամեն ինչ անելու են, որ վերագործարկվի: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
7or.am