Աշխարհ

04.02.2016 13:10


Լավրովը խոստացել է չմոռանալ Թուրքիայի մեղսակցությունն ահաբեկչությանը

Լավրովը խոստացել է չմոռանալ Թուրքիայի մեղսակցությունն ահաբեկչությանը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները չեն մոռանա Թուրքիայի մեղսակցությունն ահաբեկչությանը։ Այս մասին ռուս դիվանագետն ասել է իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Մենք չենք մոռանա այդ մեղսակցությունն ահաբեկիչներին։ Միևնույն ժամանակ, մենք հավասարության նշան չենք դնում այսօր իշխող թուրք վերնախավի, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծայողների մահվան համար, և մեր հին ու հուսալի թուրք ընկերների միջև»,–ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը ՌԴ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը չի փորձում թշնամիներ գտնել իր համար.

«Նախագահ Պուտինը քանիցս ասել է, որ մենք երբեք չենք գնա թշնամիներ գտնելու ուղով։ Ակնհայտ է, որ ԱՄՆ–ի և Արևմուտքի մի շարք երկրների ձգտումը՝ բաժանել ազգերն ու պետությունները «յուրայինի» ու «օտարի» ոչ միայն օգնում է հաղթահարել առկա խնդիրները, այլև ուժեղացնում է լարվածությունը համաշխարհային հարցերում, ինչի վկայությունն է այսօր Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող դրությունը»։

Նրա խոսքով՝ Եվրոպայում որոշ մարդիկ մտադիր են «պատմական հաշիվներ փակել Ռուսաստանի հետ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը