Կորեայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոն ունեցել էինք 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում՝ 18 տարի առաջ:
Պոկում վարժությունում Ն. Ավդալյանը բարձրացրեց 119 կգ ծանրաձողը։
Ավդալյանը 1 կգ -ով գերազանցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սլիվենկոյին:
Հրում վարժությունում մեր մարզիկը ելույթը սկսեց 141 կգ-ից և հաջողեց հենց առաջին փորձից: Ավդալյանի հիմնական մրցակից Օկսանա Սլիվենկոն ելույթներն ավարտվեց 146 կգ-ով: Ավդալյանը չեմպիոնի կոչման համար պետք է բարձրացներ նույնքան, սակայն պատվիրեց 147, որպեսզի հրում բարձությունում ևս փոքր ոսկի նվաճեր:
Նազիկը բարձրացրեց այդ քաշը և դարձավ աշխարհի չեմպիոն: Երկամարտի 266 կգ արդյունքում Ավդալյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:
Նազիկ Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն