«Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-իազատությունից ապօրինի զրկելու հարցերով աշխատանքային խումբը, որն ուսումնասիրում է իր բողոքը, որոշում կայացնի ոչ իր օգտին: Այդ մասին Ասանժը հայտնել է «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում:
«Եթե վաղը ՄԱԿ-ը հայտարարի, որ ես պարտվեցի Բրիտանիայի և Շվեդիայի դեմ իմ գործում, ես ուրբաթ օրը կեսօրին դուրս կգամ դեսպանատնից` ընդունելու բրիտանական ոստիկանության կողմից իմ ձերբակալությունը, քանի որ հետագա բողոքարկման լուրջ հեռանկարներ չկան», - գրել է Ասանժը` հավելելով, որ եթե նա հաղթող ճանաչվի, ապա ակնկալում է իր անձնագրի վերադարձը և իրեն ձերբակալելու որևէ փորձի դադարեցում:
Ասանժը պատրաստ է հանձնվել