Լրահոս

03.02.2016 17:58


Ե. Զախարյան. «Կառավարությունը նույնպես շահագրգռված է «Նաիրիտի» վերագործարկմամբ»

Ե. Զախարյան. «Կառավարությունը նույնպես շահագրգռված է «Նաիրիտի» վերագործարկմամբ»

2015թ. դեկտեմբերին «Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, այժմ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Բոլոր իրավասությունները՝ գույքի հետ կապված, անցնում են ՀՀ կառավարությանը»,-ասել է նա:

Անդրադառնալով վերագործարկման խնդրին՝ Զախարյանը նշել է, որ այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

Նախարարը հավաստիացրել է, որ կառավարությունը նույնպես շահագրգռված է վերագործարկման հարցով, և ամեն ինչ անելու են, որ վերագործարկվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը