Թե ինչպես, ինչ օպերատիվությամբ է աշխատում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կարելի է դատել նախարար ԷդվարդՆալբանդյանի՝ անցնող տարին ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսի «պահը» ընտրելու որոշումից կամ ցանկությունից:
2015-ի արտաքին քաղաքական «նվաճումների» մասին խոսելու համար լրագրողներին գլխին հավաքել 2016-ի փետրվարի 2-ին կարող է անել մշտապես «օդերում» գտնվող ու հայրենիքի հողի վրա հազվադեպ ոտք դնող մեկը:
Առանց այն էլ Նալբանդյանին տարվա ընթացքում հազիվ մեկ-երկու անգամ ենք տեսնում, գոնե ամփոփիչ ասուլիսը չտեղափոխեր հաջորդ տարի:
Բայց ի՞նչ ասաց Նալբանդյանը: Կարելի է ասել՝ ոչինչ, կամ այն ամենը, ինչի մասին անցած տարվա ընթացքում լրատվամիջոցները հաղորդել են: Միայն թե Նալբանդյանի ասուլիսային երկար ու ձանձրալի նախաբանում խառնաշփոթը շատ էր:
Եթե լսենք ու հավատանք նրան, ապա ստացվում է, որ Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, որը մեծ հաջողությամբ համագործակցում է բոլոր տեսակի ռազմական, քաղաքական ու ֆինանսական կենտրոնների, միջազգային բոլոր կազմակերպությունների, աշխարհի բոլոր պետությունների հետ: Արդյո՞ւնքը: Դրա մասին ոչ մի խոսք: Արդյունքը ներկա ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական ողբալի վիճակն է:
Պարզ է, որ Նալբանդյանն արտաքին ներդրողների մասին բառ չէր ասելու. ԱԳՆ-ն արտաքին ներդրողներին մեր երկիր ներգրավելու հարցում այդ ե՞րբ է ջանացել որ ինչ-որ բան էլ ասեր:
Նալբանդյանը նշում է. «Տարիննշանավորվելէմիշարքպետություններիղեկավարների, խորհրդարանների, միջազգայինկազմակերպություններիկողմիցՀայոցցեղասպանությունըճանաչողևդատապարտողհատուկհայտարարություններիևբանաձևերիընդունմամբ»։
Վա՛յ, տնաշե՛ն, էդ որո՞նք էին այդ «մի շարք պետություններն ու կազմակերպությունները»: 2015-ին միայն Բրազիլիայի ու Պարգվայի Սենատներն են ընդունել ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր: Մինչդեռ, 100-րդ տարելիցի առիթով ՀՀ ԱԳՆ-ն այնքան ջանքեր պետք է թափեր, որ գոնե այդ թիվը մի քանի անգամ ավելին լիներ: Թե չէ, գիտաժողովներ եւ համերգներ ով էլ ասես՝ կկազմակերպեր՝ առանց բարձր կլասի չվերթային օդանավերում դինջ քնելու, ինչով հիմնականում առանձնանում է նախարարը:
Ինչպես արդեն նկատեցինք, մազալուն այն է, որ Նալբանդյանն իր ասուլիսային ելույթ-նախաբանում կրկնում է այն ամենը, ինչի մասին գիտեն բոլորը:
Օրինակ՝ նա նաեւ հիշեցրեց, թե հայ-թուրքական արձնագրությունները հետ են կանչվել խորհրդարանից: Է հա՛, ով չգիտեր: Դու ասա՝ իսկ ե՞րբ է Հայաստանի ստորագրությունը հետ վերցվելու այդ հակազգային փաստաթղթերի տակից (որպեսզի ՀՅԴ–ականներն էլ կարողանան ձևականորեն մի կերպ բացատրել իրենց՝ կոալիցիա մտնելու քայլը): Այդ մասին էլ ոչինչ չասաց: Դե, ինչպես ասի խեղճը, որ ընկել է հայտնի ֆիլմի հայտնի հերոսի՝ մասխարա Զավենի օրը. «Ախր, որ իմանամ՝ ինչ ասեմ, կասեմ, բայց որ չգիտեմ՝ ինչ ասեմ, ի՞նչ ասեմ»:
Նալբանդյանը վստահեցնում է, թե ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը:
Այստեղ են ասել՝ «Տո՛, դու ինչի՞ց ես խաբար եղել, որ»: Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, քո գերատեսչությունը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները փղի ականջում քնած էին:
Հետաքրքիր է՝ կանացի խալաթով դատարան բերած հայ վարորդի իրավունքների պաշտպանության հարցով ի՞նչ ջանքեր է գործադրել Նալբանդյանի կանտորան: Ոչ մի: Օրինակները շատ են:
Եվ դեռ այսքանից հետո էլ Նալբանդյանը բարոյականության դասեր է տալիս՝ հայտարարելով, թե դիվանագետներիվրաքարշպրտելըանբարոյականգործէ, ինչպեսզինվորիվրաքարշպրտելը:
Էս ինչ սրտաճմլիկ համեմատություն է անում: Տեսեք, է՛….
Պետք է նախ լինի հայոց դիվանագիտություն, որի վրա էլ քար շպրտենք: Մի բան որ չկա, ինչի՞ վրա քար շպրտենք: Երբ Նազարբաեւն ասում է՝ սուսուփուս նստեք ու լսեք Ալիեւի նամակը, ինչին ոչ մի պատասխան չի հետեւում, դա՞ է դիվանագիտությունը:
Երբ աշխարհաքաղաքական մի վեկտորից անսպասելիորեն թռչկոտում եք մեկ այլ վեկտոր, դա՞ է ձեր դիվանագիտությունը, երբ անգամ չեք կարողանում Ֆրեզնոյում Սարոյանի տունը ձեռք բերել, դա՞ է ձեր դիվանագիտությունը….
Փոխանակ մենք՝ հարկատուներս բողոքենք ու ասենք՝ անբարոյականություն է պետբյուջեից միլիարդներ ուտող ԱԳՆ-ի «բառադի» կեցվածքը, դեռ մի բան էլ ինքը՝ «քաշքշված թշիկներով» անձն է մուննաթ գալիս:
Լրիվ մասխարա Զավենն է
Թե ինչպես, ինչ օպերատիվությամբ է աշխատում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կարելի է դատել նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ անցնող տարին ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսի «պահը» ընտրելու որոշումից կամ ցանկությունից:
2015-ի արտաքին քաղաքական «նվաճումների» մասին խոսելու համար լրագրողներին գլխին հավաքել 2016-ի փետրվարի 2-ին կարող է անել մշտապես «օդերում» գտնվող ու հայրենիքի հողի վրա հազվադեպ ոտք դնող մեկը:
Առանց այն էլ Նալբանդյանին տարվա ընթացքում հազիվ մեկ-երկու անգամ ենք տեսնում, գոնե ամփոփիչ ասուլիսը չտեղափոխեր հաջորդ տարի:
Բայց ի՞նչ ասաց Նալբանդյանը: Կարելի է ասել՝ ոչինչ, կամ այն ամենը, ինչի մասին անցած տարվա ընթացքում լրատվամիջոցները հաղորդել են: Միայն թե Նալբանդյանի ասուլիսային երկար ու ձանձրալի նախաբանում խառնաշփոթը շատ էր:
Եթե լսենք ու հավատանք նրան, ապա ստացվում է, որ Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, որը մեծ հաջողությամբ համագործակցում է բոլոր տեսակի ռազմական, քաղաքական ու ֆինանսական կենտրոնների, միջազգային բոլոր կազմակերպությունների, աշխարհի բոլոր պետությունների հետ: Արդյո՞ւնքը: Դրա մասին ոչ մի խոսք: Արդյունքը ներկա ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական ողբալի վիճակն է:
Պարզ է, որ Նալբանդյանն արտաքին ներդրողների մասին բառ չէր ասելու. ԱԳՆ-ն արտաքին ներդրողներին մեր երկիր ներգրավելու հարցում այդ ե՞րբ է ջանացել որ ինչ-որ բան էլ ասեր:
Նալբանդյանը նշում է. «Տարին նշանավորվել է մի շարք պետությունների ղեկավարների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարությունների և բանաձևերի ընդունմամբ»։
Վա՛յ, տնաշե՛ն, էդ որո՞նք էին այդ «մի շարք պետություններն ու կազմակերպությունները»: 2015-ին միայն Բրազիլիայի ու Պարգվայի Սենատներն են ընդունել ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր: Մինչդեռ, 100-րդ տարելիցի առիթով ՀՀ ԱԳՆ-ն այնքան ջանքեր պետք է թափեր, որ գոնե այդ թիվը մի քանի անգամ ավելին լիներ: Թե չէ, գիտաժողովներ եւ համերգներ ով էլ ասես՝ կկազմակերպեր՝ առանց բարձր կլասի չվերթային օդանավերում դինջ քնելու, ինչով հիմնականում առանձնանում է նախարարը:
Ինչպես արդեն նկատեցինք, մազալուն այն է, որ Նալբանդյանն իր ասուլիսային ելույթ-նախաբանում կրկնում է այն ամենը, ինչի մասին գիտեն բոլորը:
Օրինակ՝ նա նաեւ հիշեցրեց, թե հայ-թուրքական արձնագրությունները հետ են կանչվել խորհրդարանից: Է հա՛, ով չգիտեր: Դու ասա՝ իսկ ե՞րբ է Հայաստանի ստորագրությունը հետ վերցվելու այդ հակազգային փաստաթղթերի տակից (որպեսզի ՀՅԴ–ականներն էլ կարողանան ձևականորեն մի կերպ բացատրել իրենց՝ կոալիցիա մտնելու քայլը): Այդ մասին էլ ոչինչ չասաց: Դե, ինչպես ասի խեղճը, որ ընկել է հայտնի ֆիլմի հայտնի հերոսի՝ մասխարա Զավենի օրը. «Ախր, որ իմանամ՝ ինչ ասեմ, կասեմ, բայց որ չգիտեմ՝ ինչ ասեմ, ի՞նչ ասեմ»:
Նալբանդյանը վստահեցնում է, թե ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը:
Այստեղ են ասել՝ «Տո՛, դու ինչի՞ց ես խաբար եղել, որ»: Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, քո գերատեսչությունը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները փղի ականջում քնած էին:
Հետաքրքիր է՝ կանացի խալաթով դատարան բերած հայ վարորդի իրավունքների պաշտպանության հարցով ի՞նչ ջանքեր է գործադրել Նալբանդյանի կանտորան: Ոչ մի: Օրինակները շատ են:
Եվ դեռ այսքանից հետո էլ Նալբանդյանը բարոյականության դասեր է տալիս՝ հայտարարելով, թե դիվանագետների վրա քար շպրտելը անբարոյական գործ է, ինչպես զինվորի վրա քար շպրտելը:
Էս ինչ սրտաճմլիկ համեմատություն է անում: Տեսեք, է՛….
Պետք է նախ լինի հայոց դիվանագիտություն, որի վրա էլ քար շպրտենք: Մի բան որ չկա, ինչի՞ վրա քար շպրտենք: Երբ Նազարբաեւն ասում է՝ սուսուփուս նստեք ու լսեք Ալիեւի նամակը, ինչին ոչ մի պատասխան չի հետեւում, դա՞ է դիվանագիտությունը:
Երբ աշխարհաքաղաքական մի վեկտորից անսպասելիորեն թռչկոտում եք մեկ այլ վեկտոր, դա՞ է ձեր դիվանագիտությունը, երբ անգամ չեք կարողանում Ֆրեզնոյում Սարոյանի տունը ձեռք բերել, դա՞ է ձեր դիվանագիտությունը….
Փոխանակ մենք՝ հարկատուներս բողոքենք ու ասենք՝ անբարոյականություն է պետբյուջեից միլիարդներ ուտող ԱԳՆ-ի «բառադի» կեցվածքը, դեռ մի բան էլ ինքը՝ «քաշքշված թշիկներով» անձն է մուննաթ գալիս:
Կիմա Եղիազարյան