Լրահոս

03.02.2016 20:00


Դստերն «iPhone» օգտագործելն արգելած հայրը կագնել է դատարանի առաջ

Դստերն «iPhone» օգտագործելն արգելած հայրը կագնել է դատարանի առաջ
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ռոնալդ Ջեքսոն անունով տղամարդը հայտնվել է դատարանի առաջ իր 12-ամյա աղջկան «iPhone» օգտագործելն արգելելու պատճառով:
Աղբյուրի փոխանցմամբ` տղամարդուն դատի է տվել Ջեքսոնի կինն այն բանից հետո, երբ աղջիկը, ով ծնողների բաժանվելուց հետո բնակվում է մոր հետ, սակայն պարբերաբար մնում է հոր տանը, բողոքել է մորը, որ հայրն առգրավել է իր հեռախոսը: Աղջկա խոսքերով՝ Ջեքսոնը հրաժարվել է վերադարձնել «iPhone»-ը՝ պատճառաբանելով, որ այն բացասական է ազդում աղջկա վրա:
Տղամարդն էլ իր հերթին պնդում է, որ ստիպված է եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ կարդացել է հեռախոսին եկած հաղորդագրություններից մեկը, որը, ըստ Ջեքսոնի, բավական կոպիտ էր աղջկա համար:

«Ես ընդամենը կատարում էի իմ ծնողական պարտքը», - հայտարարել է Ջեքսոնը:
Սակայն նրա կինը նման ձևակերպումն անհամոզիչ է համարել և մեղադրել նախկին ամուսնուն հեռախոսի գողության մեջ: Դատավարության ժամանակ դատավորը հրաժարվել է գործից` հայտնելով, որ մեղադրյալի դեմ բավականաչափ ապացույցներ չկան, և նրան անմեղ է ճանաչել: Նշվում է, որ միջադեպը բացասական է ազդել աղջկա և հոր հարաբերությունների վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը